Արյունաբանություն
Փայծաղ. բուժե՞լ, թե՞ հեռացնել
Ինձ մոտ բժիշկներն ախտորոշել են փայծաղի մեծացում և առաջարկում են հեռացնել այն: Սակայն ես չեմ ցանկանում վիրահատվել: Ժողովրդական ի՞նչ միջոցներ կան դրա դեմ: Գ.Նալբանդյան, ք.Երևան
Ամենից առաջ, փայծաղն արյունաստեղծ օրգան է և այդ մասին ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ: Ու, չնայած բուժաշխատողները մշտապես պացիենտներին ներշնչում են, թե փայծաղն այնքան էլ կենսական կարևոր օրգաններին չի դասվում և, որ դրա բնածին բացակայությունը կամ էլ վիրահատության միջոցով հեռացումը խոր հետք չի թողնում օրգանիզմի կենսունակության և աճի վրա, այնքան էլ ճիշտ չէ: Մարդու մոտ իրենց տեղում պետք է լինեն բնության կողմից տրված բոլոր օրգանները և, յուրաքանչյուր օրգան ունի իր կենսական նշանակությունը:
Գիտականորեն հաստատված փաստ է, որ մարդկանց գրեթե 50%-ի, ում մոտ մանկական հասակում հեռացվել է փայծաղը, կյանքի տևողությունը կազմում է ընդամենը 50 տարի: Փայծաղի հեռացման հետ կտրուկ նվազում է օրգանիզմի պաշտպանական հատկությունները, դրսևորվում մրսածության, ծանր բորբոքային հիվանդությունների նկատմամբ բարձր հակվածություն:
Հիվանդություններն ընթանում են սուր կերպով և հաճախ ուղեկցվում արյան վարակմամբ (սեպսիս): Փայծաղի հեռացումը հանգեցնում է նաև իմունիտետի իջեցմամբ, որի ամրապնդման համար ամբողջ կյանքում հարկ է ընդունել դեղպատրաստուկներ` անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Եվ ստացվում է այնպես, որ ապրելու համար հարկ է ամեն օր պայքարել:
Օրգանիզմում ոչ մի օրգան ավելորդ չէ և բոլորն էլ փոխկապակցված են միմյանց հետ: Փայծաղի հիվանդություն հազվադեպ է հանդիպում, սակայն, քանի որ փայծաղն արյունաստեղծ օրգան է, անհրաժեշտ է վերականգնել դրա գործառույթը և ճիշտ աշխատանքը, հատկապես, արյունատար համակարգի միջոցով:
Փայծաղի բուժման կարևոր բաղադրատարրերից են մեղվի մայրական կաթն ու ակնամոմը:
Մի շտապեք վիրահատության գնալ: Ժողովրդական բժշկությունը մի քանի բաղադրատոմսեր է առաջարկում այս կենսական կարևոր օրգանի բուժման համար: Ինքնստինքյան, յուրաքանչյուր վիրահատություն արյան կորուստ է, առավել ևս փայծաղը: Հեռացնելով այն մարդը մշտապես տառապում է օրգանիզմում արյան անբավարարությունից:
Ի դեպ, հարկ է նշել, որ լյարդը նույնպես արյունաստեղծ օրգան է և, եթե փայծաղը հեռացվի, ապա պատկերացրեք, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն կընկնի լյարդի վրա:
- Փայծաղի հիվանդությունների կանխարգելման համար շատ օգտակար է մասուրը: 2 ճաշի գդալ չոր պտուղների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել թեյի պես և խմել օրական 3 անգամ, ուտելուց հետո:
- Հավասար քանակությամբ վերցնել վաղենակի և հազարտերևուկի ծաղիկները: 20 գ խառնուրդի վրա լցնել 0,5 լ եռացրած ջուր, թրմել 40րոպե, քամել: Ընդունել օրը 2 անգամ, 0,5 բաժակ, ուտելուց 20 րոպե առաջ:
- Մանր քերիչով անցկացնել բազուկը, գազարն ու բողկը և դրանցից հյութ քամել: Հավասար քանակությամբ հյութը լցնել մուգ գույնի ապակյա շշի մեջ և 3 ժամով դնել միջին ջերմաստիճանի ջեռոցում: Ընդունել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ: Բուժման կուրսը 2-3 ամիս է:
- 1 թեյի գդալ մանրացրած օշինդրի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, 20-40 րոպե թրմել տաք տեղում, քամել: Փայծաղի հիվանդության ախտանիշների դեպքում թուրմն ընդունել օրական 3 անգամ, 1/4 բաժակ, ուտելուց 30 րոպե առաջ: Համի լավացման համար կարելի է մի քիչ մեղր ավելացնել:
Մեդ-Պրակտիկ
03.02.2015
Հարգելի Anna, Դուք նշում եք մի քանի լրիվ տարբեր հիվանդություններ, որոնք կապված չեն միմյանց հետ և պահանջում են առանձին բուժում: Ինչ վերաբերում է ջերմությանը և թուլությանը,ապա ամենայն հավանականությամբ դրանք օրգանիզմում ինֆեկցիոն պրոցեսի կամ բորբոքման նշան են: Խորհուրդ ենք տալիս նախ զբաղվել Ձեր արդեն առկա հիվանդություններով: Պետք է անպայման պարզել փայծաղի մեծացման պատճառը: Հնարավոր է նշված խնդիրները լուծելուց հետո ջերմությունը և թուլությունը անցնեն:
Anna
26.01.2015
Մեդ-Պրակտիկ
12.01.2015
Հարգելի ANNA, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կորձենք օգնել Ձեզ:
ANNA
18.12.2014
Կարդացեք նաև
Արյունը հեղուկ հյուսվածք է, որը խիստ կենսական նշանակություն ունի բոլոր օրգան համակարգերի գործունեության համար, և հետևաբար նրանում առկա շեղումներն...
Արյան հիվանդությունները մեծ խումբ են կազմում, որոնք կապված են արյան բջիջների կառուցվածքի տարբեր խանգարումների /էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ/, նրանց չափից բարձր կամ ցածր քանակի...
Բոլորիս հայտնի փաստ է, որ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար թթվածին է հարկավոր, որը թոքեր թափանցող օդից՝ էրիթրոցիտներում պարունակող հեմոգլոբինի օգնությամբ, հասնում են օրգաններ և հյուսվածքներ...
Կոագուլոգրամա հետազոտությունը հաճախ չի իրականացվում, այն հիմնականում անհրաժեշտ է վիրահատություններից առաջ: Այս տերմինը ծանոթ է նաև հղի կանանց, որոնց մոտ կոագուլոգրաման կատարվում է հղիության յուրաքանչյուր եռամսյակում...
Արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պատրաստուկների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է: Արյուն կարող են հանձնել 18 տարին լրացած անձինք, ովքեր չունեն...
Երկաթն անհրաժեշտ է օրգանիզմին հեմոգլոբինի ստեղծման համար՝ սպիտակուցի, որն օգնում է էրիթրոցիտներին թթվածնով մատակարարել ամբողջ մարմինը: Առանց դրա սկսվում է անեմիա...
Հեմոֆիլիան ժառանգական հազվադեպ հիվանդություն է, որով, ըստ վիճակագրության, տառապում է 10 հազարից մեկ մարդ։ Այն գոյություն ունի նաև մեզանում...
Բժիշկներին, գարնան գալուն պես և այնուհետև, դիմում են բազմաթիվ պացիենտներ, գանգատվելով ուժերի անկումից, հոգնելիությունից, իմունիտետի նվազումից, ախորժակի բացակայությունից, եղունգների ու մազերի կոտրտվածությունից...
Հեմանգիոման անոթային բարորակ գոյացություն է, որն առաջանում է պտղի սաղմնային շրջանում` անոթների ոչ բնականոն զարգացման պատճառով: Այն կազմում է երեխաների փափուկ հյուսվածքների ուռուցքների 50%-ը: Չնայած իրենց բարորակ բնույթին, հեմանգիոմաները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն